Դիանա Գրիգորյանի ամառային կերպարը

15:37   20 օգոստոսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Դիանան ջինսե տաբատ է կրում, սեւ շապիկ։ Նա հավաքել է մազերն ու գլխազարդ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Դիանա Գրիգորյանը լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան երկար, ուսի հատվածում բաց զգեստ էր կրում։ Սցենարիստն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Շատ շքեղ տեսք ունեք»։



© NEWS.am STYLE