«Ընտանիք». Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի ջերմ լուսանկարը

13:37   20 օգոստոսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արփին պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգը, որն ամիսներն առաջ առաջին անգամ ծնող է դարձել, մեղմ գրկախառնված է։ «Ընտանիք»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Արփին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել զույգին։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում։ Արփին նույն գույնի բարձրակրունկներ էր ընտրել ու նախապատվություն տվել պարզ սանրվածքին։ Կերպարն ամբողջացնում էր բնական շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր գրել. «Էլեգանտ»։



© NEWS.am STYLE