«Չգիտեմ՝ ինչպես նկարագրել քո գեղեցկությունը». Ժաննա Բուտուլյանը՝ ոճային շրջազգեստով ու տոպով

19:41   20 օգոստոսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ժաննան մոխրագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է վանդակավոր տոպի հետ։ Նա արձակել է ուղղ հարդարված մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Ժաննան կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղերով։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Չգիտեմ՝ ինչպես նկարագրել քո գեղեցկությունը», «տիկնիկ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Ժաննան սպիտակ բլուզ էր կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել. «Գեղեցկուհի», «Յուրահատուկ»։



© NEWS.am STYLE