«Ռումբ». Մարտան՝ վառ կերպարում

18:36   20 օգոստոսի, 2020

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կանաչ, ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Մարտան հավաքել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել է հագուստի գույնի արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են կերպարը. «Ռումբ»։

View this post on Instagram

A post shared by Marta (@martakirakosyan) on

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին կրում էր տոպ, սպարտային տաբատ։ Մարտան կերպարը համադրել էր ոճային գլխարկի, պայուսակի ու արեւային ակնոցի հետ։ Մարտայի վարսերն արձակված էին, նա նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE