«Շնորհավորում եմ մեզ, իմ սեր». Արամենի ու Աննա Թովմասյանի ջերմ գրակախառնությունը

16:37   20 օգոստոսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգը, որն այժմ մեծացնում է երկու երեխաներին, ջերմ գրկախառնված է։ «Շնորհավորում եմ մեզ, իմ Սեր»,- մեկնաբանություններում գրել է հմայիչ մայրիկը, իսկ հետեւորդները շտապել են զույգին հաճոյախոսություններ անել։

Ավելի վաղ Աննայի հետ լուսանկար էր հրապարակել Արամեն։ «Այսօր մենք գնացինք Հայ Առաքելական Եկեղեցի, ստացանք Աստծո օրհնությունը, եւ մեր կյանքը ամբողջովին փոխվեց։ Շնորհակալ եմ Աստծուն՝ իմ գեղեցիկ ընտանիքի համար, իմ հրաշք բալիկների համար եւ քեզ՝ սերս, որ պարգեւել ես ինձ նրանց։ Ես Ձեզ անասանելի շատ սիրում եմ և ամեն ինչ կանեմ, որ դուք միշտ ժպտաք։ Շնորհավո՜՜՜ր մեր օրը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE