«Ծնունդդ շնորհավոր, մեր դրախտային թռչուն». Գարիկ Մարտիրոսյանի դուստրը՝ Ժասմինը, նշում է 16-ամյակը

19:04   20 օգոստոսի, 2020

Գարիկ Մարտիրոսյանի դուստրը՝ Ժասմինը, այսօր նշում է ծննդյան օրը. նա 16 տարեկան է դառնում։ Մարտիրոսյան զույգի դուստրը ոչ միայն գեղեցկուհի է, այլեւ շատ տաղանդավոր. նա, ինչպեսեւ հայտնի հայրը, լավ է հասկանում երաժշտությունից ու հիանալի ռեփ կարդում։

«Շնորհավորում եմ ծնունդդ, Ժասմին։ Դու լավագույնն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում»,- Instagram-յան էջում դստեր լուսանկարը մակագրել է Գարիկ Մարտիրոսյանը։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

«Ծնունդդ շնորհավոր, մեր դրախտային թռչուն։ Շնորհավորում ենք, մեր սիրելիներ»,- ընտանեկան ուրախությանը միացել է հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։ «Comedy Club»-ի անդամ Զուրաբ Մատուան եւս մեկնաբանել է. «Ծնունդդ շնորհավոր, Ժասմինկա։ Ռեփ կարդա։ Դու դա ավելի լավ ես անում, քան Նիքի Մինաժն ու Միսի Էլիոտը։ Թեեւ մի քիչ ավելի վատ, քան Ջիգանը։ Բայց դա նորմալ է»,- կատակել է նա։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan) on

Դստերը շնորհավորել է նաեւ Ժաննա Լեւինան։ «Այս լուսանկարից անմիջապես երեւում է, որ մենք ծննդյան օր ենք նշում։ Կարելի է, իհարկե, կարծել, թե իմ ծննդյան օրն է, եւ ես պարզապես շփոթել եմ թվերը, բայց ոչ, այսօր 16 տարեկան է դառնում մեր դուստրը՝ Ժասմինը»,- գրել է նա։

 



© NEWS.am STYLE