«Սիրուն». Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը

13:43   21 օգոստոսի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, բնական շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցը, ժամացույցն ու մատանին։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Սիրուն»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Թեեւ Ալինա Մարտիրոսյանը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները նրանց հաճոյախոսություններ էին արել՝ նշելով, որ ուրախանում են զույգով։



© NEWS.am STYLE