Հիմա արդեն պաշտոնապես. «Орел и Решка» հաղորդումը Նաստյա Իվլեեւայի հետ կվարի Ռեգինա Տոդորենկոն

11:26   21 օգոստոսի, 2020

Հուլիսի վերջին «Пятница!» հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնապես հասատեց, որ Նաստյա Իվլեեւան վերադառնում է «Орел и Решка» շոու. «Դուք կատարել եք ձեր ընտրությունը եւ մեզ ընտրության հնարավորություն չեք թողել։ Նաստյա, հավաքիր ճամպրուկդ, նոր եթերաշրջան ենք նկարահանելու»։

View this post on Instagram

A post shared by Телеканал ПЯТНИЦА! (@fridaytv) on

Իբրեւ նրա թեկնածությունն ընտրվել է հանդիսատեսի քվեարկությամբ Նաստյայի հայտարարությունից հետո, որ շոու կվերադառնա, եթե հեռուստաալիքի հրապարակման մեկնաբանություններում բավականական մեկնաբանություններ լինեն #настюшкуврешку հեշթեգով։ Երկրպագուները հուսախաբ չեն արել, ու թեեւ ասում են, որ ակցիան մտածված էր, իսկ շոու վերադառնալու որոշումը կայացված էր դեռ գարնանը, Նաստյանին շոուում սպասում են։

Այժմ արդեն հայտնի է դարձել, թե ով նրա հետ կվարի շոուն։ Տեղեկություններն այն մասին, որ նրան կուղեկցի Յուլյա Կովալը, չեն հաստատվել։ Իվլեեւայի հետ ճամփորդության կմեկնի Ռեգինա Տոդորենկոն։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի Stories բաժնում. «Սիրելի ընկերներ, ըստ վիճակագրության՝ իմ հետեւորդների 90 տոկոսը ցանկանում է ինձ ու Անաստասիա Իվլեեւային տեսնել «Орел и Решка» նախագծում։ Դե ինչ, ձեր երազանքները շուտով կիրականանան»։

Ի դեպ, Տոդորենկոն ու Իվլեեւան արդեն իսկ վարել են «Орел и Решка» հաղորդման մի քանի եթերաշրջան, միայն թե առանձին, Ռեգւնան՝ 2014թ.-ից, Նաստյան՝ 2017թ.-ից։

 

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE