«Անթերի». Զառա Սահակյանը՝ հմայիչ կերպարում

19:45   21 օգոստոսի, 2020

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Ի դեպ, Զառան վերջերս է ոճափոխության դիմել՝ նախապատվություն տալով առավել վառ երանգի։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել. «Անթերի»։

View this post on Instagram

A post shared by Zara Sahakyan (@zarasahakyan_official) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Զառան հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Կարոտել եմ մեր ջերմ ու անմիջական հանդիսատեսի ներկայությունը, որի էներգետիկան անփոխարինելի է: Սիրում եմ ձեզ ամպի չափ. հուսամ, որ այդ տոնը նորից կապրենք»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE