Netflix-ի «Սիրունիկներ» ֆիլմը մեղադրել են մանկապղծության պրոպագանդայի համար

20:12   21 օգոստոսի, 2020

Netflix սթրիմինգային ծառայությունը սեպտեմբերի 9-ին կներկայացնի «Սիրունիկներ» ֆիլմը, որը պատմում է դեռահաս աղջիկների պարային խմբի մասին։

Սոցիալական ցանցերում ժապավենի թրեյլերը, որում անկեղծ հագուստ կրող աղջիկները թվերք են պարում, միանշանակ չեն ընդունել։ Օգտատերերի մի մասը, քննարկելով հոլովակը, հեղինակներն մեղադրում է մանկապղծություն պրոպագանդելու ու երեխաների սեքսուալիզացիայի համար։

«Թրեյլերը խառնաշփոթ զգացմունքներ է առաջացրել», «Անհավանական է, որ ընկերությունը թույլ է տալիս բովանդակություն, որում 11-ամյա երեխաները «բացահայտում են իրենց կանացիությունը» անկեղծ պարերի ու հագուստի միջոցով, ինչը մատուցվում է իսլամի դեմ պայքարի դիմակով»,- գրում են նրանք։

Change.org կայքում անկեղծ հագուստ կրող ու այդպիսի վարքագիծ դրսեւորող երեխաների մասնակցությամբ ֆիլմերը չեղարկելու պահանջով պետիցիա է հայտնվել։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Netflix



© NEWS.am STYLE