Մահացել է Red Hot Chili Peppers խմբի նախկին կիթառահար Ջեք Շերմանը

15:01   22 օգոստոսի, 2020

Ամերիկացի կիթառահար Ջեք Շերմանը մահացել է 65 տարեկան հասակում։ Նա ձայնագրել է Red Hot Chili Peppers կուլտային կալիֆոռնիացիների դեբյուտային ալբոմը եւ նրանց հետ ճամփորդել խմբի պատմության մեջ առաջին շրջագայության ընթացքում։

«Ջեքը մեզ հետ նվագում էր դեբյուտային ալբոմի ձայնագրման եւ ԱՄՆ-ում առաջին շրջագայության ժամանակ։ Նա եզակի տղա էր, եւ մենք շնորհակալ ենք նրան ամեն լավ ու վատ պահերի համար, որ ապրել ենք միասին», — ասվում է խմբի Instagram-ի էջում:

Red Hot Chili Peppers-ի առաջին ալբոմը թողարկվել է 1984 թվականին։ Ընդհանուր առմամբ վաճառվել է այդ ձայնասկավառակի մոտ 300 հազար օրինակ։

Երաժշտի մահվան պատճառները դեռ հայտնի չեն։



© NEWS.am STYLE