16:49 22 օգոստոսի, 2020Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է 2013թվականին՝ Բարսելոնայում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է սեւ կարճ զգեստ, նա առանց կոշիկների է։ Հաղորդավարուհին արձակել է վարսերը։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Վերև նայեք, բարձրից դժվարությունները թվում են աննշան` անկախ դրանց չափսերից, ինչպես ներքևում երթևեկող մեքենաները...վերևից տեսարանն աննկարագրելի գեղեցիկ է, իսկ թերություններն առավել աննկատ, վերևում ավելի ազատ ես ու անկաշկանդ, դու ես, քամիները և քո խիզախությունը` բռումդ հավաքած: Վերևում ավելի շատ հավասարակշռության կարիք ունես, քան գետնին կանգնած, որովհետև որոշումդ ու կամքդ են հավասարակշռությանդ ձողերը: Տատանվեցիր` կընկնես: Ցավոտ կամ մահացու:
Հողին կպած էլ ու՞ր ընկնես....
Վերևում երկնքի ծովերում ես ու արևի շողերի մեջ... մնացածը` անտես ու հիմնականում քեզնից անկախ...
Վերևում ազնիվ ես ինքդ քեզ ու աշխարհի հետ` անկռիվ) ազատ ես: Ոչ դու ես ապացուցում, որ Թև ունես, ոչ քեզ են փորձում համոզել, թե թռչել չգիտես. արդեն Վերևում ես:
Հ.Գ. Շնչիր, շնչիր լիաթոք երկինքներում, մարդիկ են աշխարհի ձգողականության ուժը, միևնույն է մի օր քաշելու են ներքև, կամ, գոնե փորձելու են... ուրեմն շնչիր քանի կարող ես... լիաթոք ու վերևում` երկինքների մեջ՜՜՜ (NH) Նկարը #2013 #barcelona»։