Մահացած կնոջ հիշատակին նվիրված պար․ Ջոն Տրավոլտան վերադարձել է սոցիալական ցանց (վիդեո)

12:02   23 օգոստոսի, 2020

Հուլիսի 12-ին մահացել է դերասանուհի եւ Ջոն Տրավոլտայի միակ կինը՝ Քելլի Պրեստոնը։ 57-ամյա կինը մահացել է կրծքի քաղցկեղից, որը երկար ժամանակ թաքցրել է հանրությունից։

Ընտանիքը վաղուց գիտեր Քելիի ախտորոշման մասին, բայց նրա վաղաժամ հեռանալուց դեռ խորը շոկի մեջ է։

Պրեստոնի մահից մեկ օր անց Տրավոլտան դիմել է երկրպագուներին՝ խնդրելով իրեն եւ իր երեխաներին ժամանակ տալ տեղի ունեցածը վերապրելու համար, եւ ոչ մի հարց չտալ: Դրանից հետո դերասանն անհետացել է սոցցանցերից։

Օգոստոսի 22-ին տղամարդն իր բլոգում նոր տեսանյութ է տեղադրել։

Հոլովակում Տրավոլտան դանդաղ պար է պարում իր դստեր՝ 20-ամյա Էլլա Բլյուի հետ։ Ձայնագրությունում աղջիկն ու հայրը գրեթե չեն խոսում ու չեն ժպտում։ Բայց երեւում է, որ իրենց պինդ են պահում։

«Աղջիկս եւ ես պարում ենք ի հիշատակ մոր։ Քելիի սիրած զբաղմունքներից մեկն ինձ հետ պարելն էր», - տեսանյութին կից գրել է ամուրի Տրավոլտան։

«Ջոն, դուք հրաշալի ընտանիք ունեք։ Քելին հրաշալի կին էր, ցավակցում է ձեզ», «Ձեր աչքերից երեւում, թե ինչպես եք փորձում հաշտվել տեղի ունեցածի հետ: Դա հեշտ չէ, բայց ձեզ հաջողություն եմ մաղթում»,- գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE