Սլացիկ ոտքեր, օվկիանոս․ Գայանե Ասլամազյանը՝ լողազգեստով

11:40   23 օգոստոսի, 2020

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Գայանեն կրում է սեւ լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել հաղորդավարուհու սլացիկ կազմվածքը։ Նա արձակել է թաց վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Գայանեն սեւ զգեստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու բնական շպարին։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն նրա էջը լի էր դրական մեկնաբանություններով։



© NEWS.am STYLE