Մադոննա Հարությունյանը խորը դեկոլտեով զգեստով

19:44   23 օգոստոսի, 2020

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճաբանը կրում է կանաչ երանգի, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով զգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Մադոննան հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ վզնոցներ, մատանիներ, եւնոցներ։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Այսօր հիանալի օր է»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճաբանը պատկերված էր իր ու դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր՝ Անաիսի հետ։ Մայր ու դուստր լայն ժպտում էին։ Նրանք նմանատիպ հագուստ էին կրում ՝ սպիտակ զգեստ։ «Սեր»,- հրապարակումն այսպես էր մակագրել Մադոննան։



© NEWS.am STYLE