«Կարեւոր չէ՝ ինչ արագությամբ ես գնում դեպի քո նպատակը, կարեւորը կանգ չառնելն է․․․»․ Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը

15:40   23 օգոստոսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մեղմ ու քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Անահիտը կրում է սեւ երանգի տոպ։ Նա մեղմ ու բնական շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կարեւոր չէ՝ ինչ արագությամբ ես գնում դեպի քո նպատակը, կարեւորը կանգ չառնելն է․․․»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էւ որդու՝ Արմանի հետ։ Անահիտը կրում էր բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, սեւ երանգի տոպ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նուրբ շպարով էր։ Մայր ու որդի ջերմ գրկապառնված էին։



© NEWS.am STYLE