Շարունակում են աշխատել հարաբերությունների վրա․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հանգստանում եմ միասին

10:46   23 օգոստոսի, 2020

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեթսի հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Նրանք շարունակում են աշխատել հարաբերությունների վրա։ Զույգը միասին հանգստացել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղից վերադառնալիս հանգստյան օրերն անց է կացրել Կոլորադոյում։

39-ամյա հեռուստաաստղը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից երկուսում ավագ դստեր՝ Նորթի հետ է։ Կադրերից մեկում Քիմը պատկերված է ամուսնու՝ ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթի եւ ավագ քրոջ՝ Քորթնիի հետ։

Աստղը կրում է մարմինն ընդգծող սպորտային հագուստ, ինչն էլ հաջողությամբ համադրվել է Yeezy Mafia-ի նոր մոդելի մարզակոշիկների հետ, որը ստացել է «Ararat» անվանումը՝ ի պատիվ Հայաստանի գլխավոր խորհրդանիշ Արարատ լեռան։ Ի դեպ Քանյեն նույնպես կրում է այդ սպորտային կոշիկները, որոնք թողարկվել են ամիսներ առաջ եւ հաճելի անակնկալ են եղել զույգի հայ երկրպագուների համար։



© NEWS.am STYLE