Լիլուի եւ ամուսնու լուսանկարը՝ Լաս Վեգասից

18:51   23 օգոստոսի, 2020

Երգչուհի Լիլուն, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է, իսկ լուսանկար արվել է Լաս Վեգասում։ Լիլուն կրում է ուսերը բաց սեւ երանգի երկար զգեստ։ Նա հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ոճային պայուսակն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է «#ընտանիք #Վեգաս» բառերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը շուտով երկրորդ անգամ մայր կդառնա, խոշոր աքսեսուարներ՝ վզնոցներ էր ընտրել։ Լիլուն հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին չկան»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE