«Գեղեցիկ կին»․ Զարուհի Բաբայանի ամառային կերպարը

21:31   23 օգոստոսի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է գեղեցիկ պատկերաներով, լայն ամառային զգեստ։ Նա հավաքել է մազերը, նախապատվությունը տվել նվազագույն շպարին։ Հրապարակմանը կից տաղանդավոր երգչուհին գրառում չի կատարել։ Սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցիկ կին», «Հրաշք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր վառ երանգի կիսատաբատ, լայն, ոճային շապիկ։ Նա հավաքել էր վարսերը, նախընտրել նուրբ շպար։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ոճը՝ Սոֆի Դեւոյանի»։



© NEWS.am STYLE