Գեղեցիկ արեւայրուք, սլացիկ կազմվածք․ Աստղիկ Սաֆարյանը՝ ուլտրակարճ կիսատաբատով

23:41   23 օգոստոսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայցել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է ջինսե կիսատաբատ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերն ու գեղեցիկ արեւայրուքը, մուգ երանգի բլուզ։ Ոճային երգչուհին արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեյաին ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին, որը հիանալի կազմվածք ունի, ջինսե շորտ էր կրում եւ մուգ գույնի բիկինի։ Աստղիկն արձակել էր մազերն ու խոշոր արեւային ակնոց էր կրում։ «Առավոտյան սուրճ լողափի մոտ։ Բարի լույս, գեղեցիկ մարդիկ, լավ օր եմ մաղթում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE