Ինչու չէր ուզում համբուրել Էմմա Ուոթսոնին, ինչպես է ուրախացրել քաղցկեղով հիվանդ իր երկրպագուին եւ եւս 10 փաստ Ռուպերտ Գրինթի մասին, որն այսօր նշում է 31-ամյակը (ֆոտո)

18:05   24 օգոստոսի, 2020

Նրան շատերը գիտեն՝ որպես Հարի Փոթերի կարմրահեր ընկերոջ, մինչդեռ այս երիտասարդը կարող էր մի քանի դեր ավել ունենար, եթե այդքան երկար չմարմնավորեր Ռոնին:

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ռուպերտ Գրինթը նշում է ծննդյան 31-ամյակը, եւ մենք այդ առթիվ 12 հետաքրքիր փաստ ենք առանձնացրել դերասանի մասին, որոնք, միանշանակ, կհետաքրքրեն նրա հայ երկրպագուներին:

Rupert Grint: 'I can't enjoy

Ռուպերտը մինչեւ նկարահանվելն էլ «Հարի Փոթերի» գրքերի երկրպագուն էր, ու նրա ամենասիրելի հերոսը հենց Ռոնն էր, թեեւ դերասանը խոստովանել է, որ եթե եւս մեկ անգամ «Հարի Փոթեր»-ում նկարահանվելու հնարավորություն ունենար, կցանկանար մարմնավորել Դրակո Մալֆոյին, որովհետեւ այդ կերպարը կտրուկ տարբերվում է իր մարմնավորած հերոսից:

«Հարի Փոթերի» լսումների համար Ռուպերտը մի տեսանյութ էր ուղարկել, որում կանացի հագուստ էր կրում ու ռեփ կարդալով պատմում, թե որքան է ցանկանում ստանալ իր դերը:

Rupert Grint Doesn't Believe Ron And Hermione Lived Happily Ever ...

Դերասանի վաղեմի երազանքն էր դառնալ պաղպաղակ վաճառող, եւ «Հարի Փոթեր» ֆիլմից իր առաջին եկամտով նա գնել է պաղպաղակի ֆուրգոն, որով մինչ օրս երբեմն անվճար պաղպաղակ է բաժանում փողոցներում:

Follow your dreams Rupert | Rupert grint, Harry potter facts ...

Երբեմն մարդիկ Ռուպերտ Գրինթին շփոթում են Էդ Շիրանի հետ. նա ասում է՝ երբ այդպես է պատահում, ինքը սովորաբար փորձում է ձեւացնել, թե իսկապես Շիրանն է:

Rupert and his brother (AKA Ed Sheeran) | Ed sheeran, Rupert grint ...

Գրինթը սարսափում է սարդերից, եւ այնքան շատ, որ նա, նույնիսկ, չի կարողանում դիտել «Հարի Փոթերն ու գաղտնիքների սենյակը» ֆիլմում այն տեսարանը, որտեղ իր հերոսն առերեսվում է սարդերի հետ: Նա վախենում է անգամ ռետինե սարդերից:

Ron & Spiders | Harry potter, Always harry potter, Harry potter ...

Ռուպերտ Գրինթն ու Հերմիոնային մարմնավորող դերասանուհի Էմմա Ուոթսոնը դժվարությամբ են համաձայնվել նկարահանվել համբույրի տեսարանում, քանի որ նրանք երկար տարիների ընկերներ էին:

Rupert Grint Explains Why THAT Kiss With Emma Watson Was TERRIBLE ...

Ռուպերտին 2004 թ-ին առաջարկել են լինել  «Մոխրոտի պատմությունը» ֆիլմում, որտեղ նա պետք է մարմնավորեր գլխավոր հերոսին՝ Օսթին Էյմսին, սակայն նա ստիպված է եղել հրաժարվել այդ դերից, քանի որ այդ շրջանում նկարահանվում էր «Հարի Փոթերն ու Ազքաբանի բանտարկյալը» ֆիլմում:

«Հարի Փոթերի» մասին պատոմող բոլոր 8 ֆիլմերից Ռուբերտ Գրինթը վաստակել է 50 միլիոն դոլար:

Երբ իմացել է, որ իր երկրպագուներից մեկը հիվանդ է քաղցկեղով, այն ժամանակ փոքրիկ Ռուպերտը մայրիկին խնդրել է, որ իրեն տանի տղայի տուն, որի հետ նա մեկ օր է անցկացրել:

Ռուպերտի հոբիներից մեկը մեղվապահությունն է: Նա կարծում է, որ դա օգտակար բան է միջավայրի համար, բացի այդ՝ երբ ուզի, կարող է մեղր վաճառել:

Daniel Radcliffe texted Rupert Grint to congratulate him on ...

Դերասանը խոստովանել է, որ ինքը միայն մեկ զույգ կոշիկ է պահում, եւ նորը գնում է միայն այն ժամանակ, երբ տվալ զույգը վնասվում է կամ մաշվում:

Մի էլ փորձեք փնտրել այս կարմրահեր տղային սոցիալական կայքերում, որովհետեւ դերասանը պաշտոնական էջ չունի ոչ Twitter-ում, ոչ էլ՝ Instagram-ում:

Աղբյուրը՝ Thefactsite.com

Լուսանկարները՝ Jeff Spicer/Getty Images, Mtv.com, Pinterest, heart.co.uk, Evan Agostini/AP



© NEWS.am STYLE