Ֆարել Ուիլյամսն ու Jay-Z-ն թողարկել են «Entrepreneur» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը

12:35   24 օգոստոսի, 2020

Երգիչ Ֆարել Ուիլյամսն ու ռեփեր Jay-Z-ն (Շոն Քարթեր) թողարկել են «Entrepreneur» երգն ու YouTube-ում հրապարակել դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

Հոլովակում, որը ստեղծվել է ռեժիսոր Calmatic-ի կողմից, պատմում են ամբողջ աշխարհում թխամորթ ձեռնարկատերերի, ստեղծագործողների ու բիզնեսի սեփականատերերի, ինչպես նաեւ դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են։ Հոլովակում հայտնվում են նայեւ ռեփեր Թայլեր Օկոնման (The Creator), դերասանուհի Իսա Ռեյը եւ այլք։ Նրանց ներկայացնում են որպես մարդկանց օրինակ, որոնք հաջողության են հասել, անկախ որեւէ բանից։

Հոլովակում երաժիշտները խոսում են այն մասին, թե որքան կարեւոր է աջակցել թխամորթ ձեռնարկատերերին եւ նրանց բիզնեսը։

«Entrepreneur» երգում առանձին ուշադրության է հատկացվում Nipsey Hussle-ին՝ ազդեցիկ ռեփեր ու ձեռնարկատեր Կալիֆոռնիայից, որին սպանել են անցած տարի։ Տեսահոլովակի միջնամասում նրան լռության րոպե է նվիրված։

 

Լուսանկարը՝ Brian Ach|Getty Images



© NEWS.am STYLE