Ինչպես է անցել Արմինկայի ծննդյան օրը (ֆոտո)

16:05   24 օգոստոսի, 2020

Երգչուհի Արմինկան օգոստոսի 22-ին նշել է ծննդյան օրը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող երգչուհին 47 տարեկան է դարձել, որն, ինչպես ինքն է նշել, իրեն չի վախեցնում ու չի ամաչեցնում։

Երգչուհին ծննդյան օրվա առիթով տոն է կազմակերպել, որին մասնակցել են հարազատներն ու ընկերները։ Instagram-ում հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ երգչուհիներ Էմմին ու Շպռոտը։

Արմինկան օրվա համար ամբողջությամբ սպիտակ հագուստ էր ընտրել՝ տոպ, լայնեզր տաբատ։ «Սիրում եմ բոլորիդ»,- հրապարակված լուսանկարերն ու տեսանյութն այսպես է մակագրել երգչուհին։



© NEWS.am STYLE