«Տաքսավատ անենք, մինչեւ թատրոնները բացվեն». Մկրտիչ Արզումանյան

17:39   24 օգոստոսի, 2020

Սիրված դերասան միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում սիրված ու տաղանդավոր դերասանը պատկերված է մեքենայի ղեկին։ «Տաքսավատ անենք, մինչեւ թատրոնները բացվեն»,- լուսանկարը մակագրել է նա՝ օգտագործելով «Երեւան-Սեւան-Սեւան» հեշթեգը։

Ավելի վաղ դերասանն արխիվային լուսանկար էր տեղադրել, որն արվել էր ԱՄՆ-ում ու իրեն բնորոշ հումորով մակագրել այն. «Ըսիգ Ամերկան է։ Խոպան տեղ։ Իմ գցած աստիճանը»։ Հետեւորդները գնահատել էին դերասանի հումորն ու բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ գրել. «Մկո ջան, գամ օրթախ աշխատենք»։

 



© NEWS.am STYLE