Քրիստինա Եղոյանի նոր լուսանկարը Լոս Անջելեսից

21:45   24 օգոստոսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։ Քրիստինան բաց գույնի ջինսե տաբատ է կրում, սպիտակ տոպ ու վանդակավոր վերնաշապիկ։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց ու պայուսակ։ «Ցավոք, օրվա մեծ մասն անցկացնում ենք՝ հեռախոսը ձեռքին»,- գրել է նա։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում դերասանուհին պատառոտված ջինսե տաբատ էր կրում եւ բաց վարդագույն վերնազգեստ։ Քրիստինան նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ժամացույց եւ թեւնոց։



© NEWS.am STYLE