«Նպատակ, ուշադրություն, գործողություն». Իվետա Մուկուչյանի լողափնյա կերպարը

23:39   24 օգոստոսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է օվկիանոսի ֆոնին։ Նա սպիտակ լողազգեստով է ու հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Նպատակ, ուշադրություն, գործողություն»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր լողավազանում։ Իվետա Մուկուչյանը լողազգեստ էր կրում, արձակել էր մազերն ու շպարված չէր։ Իվետան լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE