Բալզամ շուրթերի համար, շիճուկ, ստվերաներկ. Վիկտորյան իր կոտեմիկան թեստավորում է ամուսնու՝ Դեւիդ Բեքհեմի վրա

19:05   24 օգոստոսի, 2020

Դեւիդ Բեքհեմի գեղեցկության գաղտնիքը բացահայտված է. Վիկտորյան ամուսնու վրա փորձարկում է Victoria Beckham Beauty-ում դեկորատիվ կոսմետիկան։

Instagram-ի ուղիղ եթերում Վիկտորյան խոստովանել է, որ Դեւիդին թույլ է տալիս փորձել իր նոր միջոցները, նախքան դրանք վաճառքի կհանվեն։ Աստղը վստահ է, որ ամուսինը կոսմետիկայի գովազդի համար «լավագույն մոդելն» է։ Դեւիդը օգտագործում է ոչ միայն ստվերաներկերն ու դիմափոշին, այլեւ Victoria Beckham Beauty-ի երիտասարդացնող շիճուկը։

Victoria Beckham Beauty-ում Վիկտորյայի գործընկեր Սրա Կրիլը պատմել է, որ Անգլիայի հավաքականի նախկին ավագը «սիրում» է օգտագործել բրոնզատորները, որոնք արտադրում է կինը։ Եվ Դեւիդի արեւայրուքն, իսկապես, իդեալական է։ Բեքհեմը բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ չի կարողանում առանց շուրթերի համար բալզամի, խոնավեցնող կրեմի ու շիճուկների։

Ֆուտբոլիստն ապրել է տարբեր քաղաքներում եւ կլիմայի փոփոխության հետեւանքով ստիպված է եղել նոր միջոցներ փորձել։ Բայց խնամքի հետ կապված փորձարկումներից հետո Դեւիդը կարծում է, որ ամենաորակյալ կոսմետիկան, ամեն դեպքում, իր կնոջ արտադրածն է։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE