«Մեզ ծեծում էին, նվաստացնում, խեղդում». Փերիս Հիլթոնը՝ ծանր մանկության մասին

23:23   24 օգոստոսի, 2020

Փերիս Հիլթոնն այնպիսին չէ, ինչպիսին նրան համարում եք, հայտարարել է աստղը՝ որոշելով, որ ժամանակն է ցույց տալ, թե ինչ է թաքնված երես առաջ շիկահերի կերպարի հետեւում։ «Սա Փերիսն է» վավերագրական ֆիլմում բազմամիլիոնանոց ունեցվածքի ժառանգորդը պատմում է, թե ինչպես են ծեծել իրեն, նվաստացրել ու պահել վախի պայմաններում։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Փերիսի խիստ ծնողները, հոգնելով նրան հանդգնությունից, փախչելուց եւ վատ վարքագծից, 90-ականներին նրան ուղարկել են ուսումը շարունակելու ինտերնատում։ Պարզվում է՝ ուսուցիչներին դպրոցական ծրագիրն ավելի քիչ էր հետաքրքրում, քան հնազանդությունը, որին հասնում էին դաժան միջոցներով՝ երեխաներին վիրավորում էին, ծեծում ու խեղդում։ Հիլթոնի նախկին դասընկերները հաստատում են նրա խոսքերը. իրենց ստիպում էին հաբեր խմել եւ որպես պատիժ՝ կապում։

«Նրանք սարսափելի բաներ էին ասում, մշտապես նվաստացնում մեզ։ Կարծում եմ՝ նրանց նպատակն էր կոտրել մեզ։ Նրանք նաեւ ֆիզիկական բռնություն էին գործադրում։ Ցանկանում էին վախեցնել երեխաներին, որ մենք վախենայինք հակառակվել»,- ասում է Փերիս Հիլթոնը։

Այնտեղից փախչել հնարավոր չէր, իսկ փախուստի փորձի համար երեխային մի ամբողջ օր միայնակ փակում էին։ Ծնողները չէին հավատում Փերիսի բողոքներին, քանի որ նրանց ներկայությամբ ադմինիստրացիան քաղաքավարի վարքագիծ էր դրսեւորում եւ հավաստիացնում, որ դրանք երեխաների հորինվածքներն են։ Որեւէ այլ մեկի հնրավոր չէր դիմել. երեխաների հեռախոսները վերցրել էին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Super.ru, Fayesvision/Wenn

 



© NEWS.am STYLE