«Ես չեմ հավատում թոշակին, բայց հավատում եմ Մարտիրոսյանին». հայտնի շոումենն ու նրա ամենամեծ սոցիալական նախագիծը Ռուսաստանում

11:39   25 օգոստոսի, 2020

Բոլորովին վերջերս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի Instagram-յան էջում կարելի էր գումար վաստակել. նա 100 եվրո էր վճարում լավ կատակի համար։ Այժմ բարեգործությունը դադարեցվել է։ Հավանաբար պատճառը համավարակն ու ճգնաժամն են… Իսկ գուցե Մարտիրոսյանը պարզապես չի ցանկանում կատակի դիմաց վճարել. չէ՞ որ այդ դեպքում հնարավոր է սկանկանալ։

Միայն թե հանրություն ակնահայտորեն կողմ է, որ Մարտիրոսյանի «եվրո տրանշերը» վերականգնվեն։ Նույնիսկ նա է հրապարակել հետեւորդներից մեկի մեկնաբանությունը։ «Մինչ այժմ չեմ կարողանում ոտքի կանգնել, երբ Մարտիրոսյանը դադարեց 100 եվրո տալ լավ կատակի դիմաց»․- գրել է «Kirill Yasenok» անունով օգտատերը։ Շոումենը պատասխանել է. «Ձեզ ոչնչով հնարավոր չէ գոհացնել… Նույնիսկ մի վայրկյան ինձ մեղավոր զգացի»։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Մարտիրոսյանի հետեւորդները լիովին համաձայն են Կիրիլի հետ. «Ես չեմ հավատում թոշակին, բայց ես հավատում եմ Մարտիրոսյանին», «Ժամանակն է գումար հատկացնել Ռուսաստանի մարտիրոսյանական ֆոնդին», «Լիովին համաձայն եմ, ես երկու անգամ շահել եմ, մենք ամբողջ ընտանիքով այդ գումարի հաշվին էինք ապրում», «Գարիկ, դուք մարդկանց ավելի շատ գումար եք բաժանել, քան մեր պետությունը երբեւէ։ Եթե գումար տայիք նաեւ երկրորդ երեխայի ծնունդի համար, անգին կլինեիք», «Սա Ռուսաստանի Դաշնությունում ամենամեծ սոցիալական նախագիծն էր»։



© NEWS.am STYLE