Լավագույն դերասաններ եւ դերասանուհիներ չեն լինի. Բեռլինի կինոփառատոնի մրցանակները գենդերային առումով չեզոք են դարձրել

10:08   25 օգոստոսի, 2020

2021թ.-ից սկսած Բեռլինի կինոփառառոնին այլեւս մրցանակներ չեն հանձնվի լավագույն դերասան եւ դերասանուհին անվանակարգերում, որոնք մտցվել են դեռ 1956թ.-ին։ Դրանց փոխարեն մրցանակներ կհանձնեն լավագույն գլխավոր եւ երկրորդ պլանի դերերի համար։ Այս մասին հայտարարել են Բեռլինալեի կազմակերպիչներ Մարիետա Ռիսենբեկը եւ Կառլո Շատրիանը։

«Մենք վստահ ենք, որ գենդերային հատկանիշով մրցանակների տարանջատման բացակայությունն ավելի մեծ ուշադրություն կհրավիրի կինոարտադրության ոլորտում գենդերային զգայունության խնդրի նկատմամբ»․- նշել են նրանք։

Բեռլինալեն առաջին խոշոր կինոփառատոնը կդառնա, որը նման փոփոխության կենթարկվի։ Կաննում, Վենետիկում եւ աշխարհի համար այլ կարեւոր կինոիրադարձությունների ընթացքում նախկինի նման մրցանակներ կհանձնվեն լավագույն դերասանին եւ դերասանուհուն։

 Լուսանկարը՝ Variety/Courtesy of Sandra Weller/Berlinale 2020

 



© NEWS.am STYLE