Նուրբ ու հմայիչ. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

15:14   25 օգոստոսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Արփին սեւ գույնի շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկը պարզ սանրվածք է ընտրել ու նուրբ շպար։ Նա կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոցներ ու թեւնոցներ։

Ավելի վաղ Արփին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգը, որն ամիսներն առաջ առաջին անգամ ծնող է դարձել, մեղմ գրկախառնված էր։ «Ընտանիք»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Արփին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին արել զույգին։



© NEWS.am STYLE