Ինչն էր կապում Ջոլի-Փիթ զույգին. խենթություն, անկողին, կիրք

14:39   25 օգոստոսի, 2020

Ինչն էր կապում Բրեդ Փիթին եւ Անջելինա Ջոլիին՝ այդքան տարբեր ու այդքան արտասովոր մարդկանց։ Նրանք ամուսնացած են եղել 6 տարի՝ 2010-2016թթ, եւ Mirror-ի հաղորդմամբ՝ այն, որ նրանք ամուսնացան, շատերի համար հրաշք դարձավ։ Ի սկզբանե նրանց սիրավեպը շատերն էին աննորմալ համարում։

«Նրանք թռչում էին ինքնաթիռներով, մոտոցիկլետ նստում ու կորչում անապատում՝ առանց երեխաների, աստղերի ներքո խելահեղ գիշեր անցկացնելու համար»,- պնդում է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ հենց ֆիզիկական ցանկությունն է նրանց ամուսնությունն այդքան երկար պահպանել։ Բրեդը Ջոլիի լավագույն սիրեկանն էր, եւ նա վեխանում էր, որ ավելի լավ մեկին չի գտնի։

Նախկին զույգը չէր թաքցնում իր կենդանական հակումը. Անջելինային մի անգամ նկատել են լոնդոնյան Coco De Mer սեքս շոփում աչքերը կապելու համար ժապավեն եւ սեռական հարաբերության դիրքերի մասին գիրք նայելիս։ «Անջելինան սեքսուալ, ժանեկավոր ներքնազգեստ էր գնել եւ գրքեր սեքսի մասին։ Նա սիրում է ներքնազգեստ ու ամենն, ինչ պատրաստված է կաշվից։ Բրեդի բախտը բերել է»,-  Mirror-ին ասել է աղբյուրը։

Եվ ամեն դեպքում, 2016թ.-ի սեպտեմբերին Անջելինան ինքնաթիռում Բրեդի հետ վեճից հետո դիմել է ամուսնալուծության համար։ «Միստր եւ միսիս Սմիթները» ֆիլմի ռեժիսորը պատմել է. «Զարմանալի էր, որ նրանց հարաբերություններն այդքան երկար ձգվեցին։ Բրեդը հիանալի տղա է։ Նա խելացի է, հաճելի, բայց նա տղա է Օկլահոմայից, որը սիրում է ամեն ինչ պարզեցնել։ Անջելինան բարդ բաներ է սիրում։ Բրեդը հիացած էր նրանով, եւ շատ հարցերում նրանք հիանալի զույգ էին։ Ջոլին նրան այլ խորություն էր տալիս, եվրոպական առավելություն, իսկ Փիթը նրան համակրանքի այնպիսի չափաբաժին էր տալիս, որը Ջոլին երբեք չէր ունեցել։ Բայց դա երբեր չէր ձվի, դա կիրք էր, որը պարզապես սպառվել է»։

Ըստ լրատվամիջոցների նյութերի

Գլխավոր լուսանկարը՝ Shutterstock

 



© NEWS.am STYLE