«Առաքելությունն անիրագործելի է 7». Թոմ Քրուզն անձամբ է թռել մոտոցիկլետից 50 մետր բարձրությունից

20:11   25 օգոստոսի, 2020

Համացանցում կադրեր են հրապարակվել Քրիստոֆեր Մաքքուորիի «Առաքելությունն անիրագործելի է 7» արկածային մարտաֆիլմի նկարահանումներից, որոնցում Թոմ Քրուզը վտանգավոր հնարք է կատարում։

Դերասանը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին՝ գործակալ Իտան Հանթին։ Նրան լուսանկարել են Օքսֆորդշիրում (կոմսություն, որը գտնվում է Անգլիայի հարավում) մոտոցիկլետից մոտավորապես 50 մետր բարձրությունից ցատկելիս։ Լուսանկարներում երեւում է՝ ինչպես է նա բաց թողնում մեքենան եւ կախված մնում անվտանգության պարաններով, որոնք ամրացված են մեջքին։

Daily Mail-ի տեղեկություններով՝ դա ապագա հնարքի մի մասին է, որը գնահատվում է երկու մլն ֆունտ ստերլինգ (ամենաթանկերից մեկը, որը երբեւէ արվել է Մեծ Բրիտանիայում)։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել են այն մասին, որ մի քանի շաբաթ առաջ նկարահանումները կարճ ժամանակով դադարեցվել են վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել նկարահանման հրապարակում։

«Առաքելությունն անիրագործելի է 7» մարտաֆիլմի պրեմիերան ծրագրված է 2021թ.-ի նոյեմբերին, իսկ 8-րդ մասը կթողարկվի 2022թ.-ին։

Լուսանկարները՝ Angela Weiss/AFP via Getty Images,

Andrew Toth/FilmMagic/Getty Image

 



© NEWS.am STYLE