«Ուրախ եմ, որ ընտրյալս շատ է սիրում Հայաստանը». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի ու սիրելիի համատեղ ֆոտոշարքը

16:04   25 օգոստոսի, 2020

Բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանն ընտրյալ ունի. զույգն իրականացրել է իրենց համատեղ առաջին ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարչուհի Վանա Հարությունյանն է: Րաֆֆին ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ՝ պատմել սիրելիի ու թատրոնի մարզումնրը սկսելու մասին:

«Ընտրյալս բալետի պարուհի է, ամերիկուհի է, բնակվում է ԱՄՆ-ում, սովորում է Մոսկվայի Մեծ թատրոնին կից ակադեմիայում»,-ասում է պարողն ու վստահեցնում, որ սիրելիի՝ ԱՄՆ-ում բնակվելը չի նշանակում, թե իրենք պատրաստվում են բնակություն հաստատել այնտեղ:

«Երկիրս լքել բոլորովի չեմ պատրաստվում, ընտրյալիս հետ որոշել ենք, որ ուսումն ավարտելուց հետո նա կտեղափոխվի Հայաստան եւ ինձ հետ միասին կաշխատի ու կստեղծագործի մեր թատրոնում: Ուրախ եմ, որ նա շատ է սիրում Հայաստանը, հայկական մշակույթը եւ նրա՝ Հայաստանում ու իմ կողքին ապրելու պատրաստակամությունը շատ է ոգեւորում ինձ»:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը՝ բալետի արտիստն ուրախությամբ նշեց.

«Արդեն ունեմ հնարավորություն մարզվել թատրոնում եւ վերականգնել մարզավիճակս: Չեմ թաքցնում, որ շատ էի կարոտել ընկերերիս եւ մեր թատրոնի մեծ ընտանիքին: Ի դեպ, պատրաստում ենք մի շատ գեղեցիկ ու հետաքրքիր օնլայն համերգ, որը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջով»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE