«Ոմանք ծերանում են, ոմանք՝ հասունանում». Շոն Քոններին այսօր դարձավ 90 տարեկան

19:03   25 օգոստոսի, 2020

Այսօր՝ օգոստեսի 25-ին, ծնվել է Հոլիվուդի ամենալեգենդար դերասաններից մեկը՝ Շոն Քոններին, որի համար այս տարին հոբելյանական է: Դերասանը դարձավ 90 տարեկան:

Քոններին «Օսկարի», BAFTA-ի եւ «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր է: Դերասանը նկարահանվել է ավելի, քան 70 ֆիլմում, որոնցից հատկապես հայտնի են՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարերը, «Ինդիանա Ջոնսն ու խաչակրաց վերջին արշավանքը», «Անձեռնամխելիները», «Ծուղակը», «Գտնել Ֆորեսթերին» եւ այլն:

Sean Connery is pictured at the U.S. Open at the USTA Billie Jean King National Tennis Center on Sept. 11, 2015.

Շոն Քոններին իր դերասանական կարիերան ավարտել է 2003 թ-ին: Դերասանի՝ տարբեր տարիների հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Սերը աշխարհը չի շրջում, բայց պետք է խոստովանեմ, որ այն կյանքի ընթացքը դարձնում է արժեքավոր»:

«Աշխարհում չեմ գտել մի վայր, որտեղ կցանկանայի մնալ ընդմիշտ: Իմ կյանքում լավագույն բանն անընդհատ տեղաշարժվելն է, ու ես միշտ անհամբերությամբ եմ սպասում իմ գալիք ճանապարհորդությանը»:

«Անքննարկելի է այն փաստը, որ քո անցյալն ու շրջապատը մինչեւ կյանքիդ վերջը քո ուղեկիցներն են»:

«Ոչինչ մարտահրավերներից ավելի լավ չի բացահայտում մարդու լավագույն կողմերը»:

sean connery

«Միգուցե, ես լավագույն դերասանը չեմ, բայց հաստատ այլ բաներում ավելի վատն եմ»:

«Ամեն ինչից շատ ես ուզում եմ լինել մի ծեր մարդ, որն ունի հրաշալի դեմք՝ ինչպես Հիչքոքն ու Պիկասոն»:

«Այո, ընդունում եմ՝ ինձ լավ են վճարում, բայց ոչ այնքան լավ, որքան ես արժանի եմ»:

«Չեմ կարծում՝ երբեւէ կրկին կխաղամ: Այնքան շատ լավ հիշողություններ ունեմ այդ օրերի հետ կապված, բայց դրանք արդեն անցյալում են»:

«Ես դերասան եմ, իսկ դա ուղեղի վիրահատություն չէ: Եթե ես իմ գործը վատ անեմ, մարդիկ չեն կարող գումարը ետ պահանջել»:

«Ոմանք ծերանում են, ոմանք՝ հասունանում»:

Լուսանկարները՝ Facebook-ից, ClivBrunskill/Getty Images, Hdwallsource.com



© NEWS.am STYLE