«Ես իմ սեփական փորձն ու իմ սեփական գլուխգործոցն եմ»․ Մարիամ Ալեքսանյանի հրապուրիչ լուսանկարը

10:41   26 օգոստոսի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը կրում է մարմնագույն ուսերը բաց տոպ, մուգ երանգի, գոտկատեղը բարձր տաբատ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ վառ կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Ես իմ սեփական փորձն ու իմ սեփական գլուխգործոցն եմ»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Մարիամը սպիտակ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բաց գույնի գլխարկ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր բնական շպարը։ «Ամառ չտեսած։ Դուք լա՞վ եք: Վանաձորում այնքան ցուրտ է, որ մենք ձմեռային հագուստով ենք: Նկարահանումները անցնում են շատ ուրախ, երջանիկ, անմոռանալի: Բայց ցուրտը իրանը ասում է»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE