«Գեղեցկուհիներ». Իվետա Մուկուչյանը լուսանկար է հրապարակել քույրիկի հետ

17:44   26 օգոստոսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երգչուհին պատկերված է քրոջ՝ հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանի հետ։ Գեղեցկուհի քույրերը լողափնյա կերպարներում են։ Իվետա Մուկուչյանը մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Սիրո ալիքի նման», «գեղեցկուհիներ»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր օվկիանոսի ֆոնին։ Նա սպիտակ լողազգեստով էր ու հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Նպատակ, ուշադրություն, գործողություն»,- հրապարակումն այսպես էր մակագրել երգչուհին, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ»:



© NEWS.am STYLE