Տոպ, բարձրակրունկներ. Սոֆի Դեւոյանի ամառային կերպարը

22:36   26 օգոստոսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ տաբատ է կրում, վանդակավոր տոպ ու սեւ պիջակ։ Սոֆին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բարձրակրունկներին։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոքեր են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին կանաչ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր դեղին շապիկի հետ։ Նա բազմագույն վերնագզեստ էր ընտրել ու վառ սպորտային կոշիկներ։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ «Մունաթ…»,- հրապարակումը մակագրել է նա։



© NEWS.am STYLE