«Տիկնիկ». Ժաննա Բուտուլյանի դասական կերպարը

18:42   26 օգոստոսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին մոխրագույն շրջազգեստ է կրում, սպիտակ բլուզ։ Ժաննան պարզ սանրվածք է ընտրել ու բնական շպար։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Տարբերվող», «տիկնիկ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Ժաննան մոխրագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր վանդակավոր տոպի հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Ժաննան կերպարն ամբողջացրել էր խոշոր ականջօղերով։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Չգիտեմ՝ ինչպես նկարագրել քո գեղեցկությունը», «տիկնիկ»։

 



© NEWS.am STYLE