«Իմ արքայադուստր». Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է գեղեցկուհի դստերը՝ Ստելային

14:45   26 օգոստոսի, 2020

Հումորիստ Միխայիլ Գալուստյանը հուզիչ լուսանկար է հրապարակել դստեր՝ Ստելայի հետ՝ նրան ջերմ շնորհավորելով հոբելյանի առիթով. կատակերգուի դուստրը 10 տարեկան է դարձել։

Գալուստյաններն այժմ ամբողջ ընտանիքով հանգստանում են Ղրիմում՝ Յալթայի շքեղ հյուրանոցներից մեկում, ուր նրանք նշել են տոնը։ «Շնորհավոր հոբելյանդ, արքայադուստր։ 10 տարեկան»,- գրել է շոումենը։

«Շնորհակալություն հայրիկ։ Ես քեզ շատ եմ սիրում»,- պատասխանել է նրա դուստրը։ Շնորհավորանքներին միացել են Գալուստյանի հայտնի ընկերները։ «Շնորհավոր Էսթելայի օրը։ Առողջություն իմ սիրելի փոքրիկին»,- գրել է Ալեքսանդր Ռեւան։ «Քաղցրիկ»,- հավելել է նրա կինը՝ Անժելիկան։ Հոբելյանի հասցերին ջերմ խոսեր են ուղղել նաեւ Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Դավլեթյարովը, Տիմուր Ռոդրիգեսը, Վադիմ Գալիգինն ու այլք։

Արտիստի կինը՝ Վիկտորյանը, եւս ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։ Զույգը նաեւ ութամյա դուստր ունի՝ Էլինան։

«Ծնունդդ շնորհավոր, աղջիկս։ Շնորհավոր հոբելյանդ, թանկագինս։ Առողջ ու երջանիկ եղիր, մենք քեզ շատ ենք սիրում, մեր անուշիկ աղջիկ»,- գրել է Վիկտորյան։

 



© NEWS.am STYLE