103 տարեկանում մահացել է Սթիվեն Սփիլբերգի հայրը

16:13   26 օգոստոսի, 2020

Լոս Անջելեսում մահացել է ռեժիսոր եւ սցենարիստ Սթիվեն Սփիլբերգի հայրը՝ Առնոլդ Սփիլբերգը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Սփիլբերգ ավագը կյանքից հեռացել է բնական պատճառներով։ Նա 103 տարեկան էր։

Առնոլդ Սփիլբերգն աշխատում էր որպես համակարգչային ինժեներ։ Նա որդուն օգնել է առաջին ֆիլմի՝ «Կրքի հուրը» ժապավենի ստեղծման ընթացքում, որը նկարահանվել է 1964թ.-ին։ Սթիվեն Սփիլբերգը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր, հանդես է եկել որպես 135 րոպե տեւողությամբ ֆիլմի սցենարիստ, ռեժիսոր եւ մոնտաժող։ Նրա հայրը ֆիլմի հատուկ էֆեկտների հեղինակն էր։

Սփիլբերգ ավագը ծնվել է ուկրաինացի գաղթականների ընտանիքում 1917թ.-ին Օհայո նահանգում։

73-ամյա Սթիվեն Սփիլբերգն այնպիսի ֆիլմեր է նկարահանել, ինչպիսիք են «Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին», Ինդիանա Ջոնի մասին շարքը, «Ծնոտներ», «Այլմորոլակայինը», «Աշխարհների պատերազմը» եւ «Յուրյան դարաշրջանի այգի»։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ David Buchan/Shutterstock

 



© NEWS.am STYLE