«Բարեւ մատաղ ինիմ, հո՞ւնց ըս». Միխայիլ Գալուստյանի ողջույնը` արցախյան բարբառով ու Супер Жорик-ի նորությունը (վիդեո)

16:43   26 օգոստոսի, 2020

Супер Жорик-ն այս շրջանում աշխատում է նոր հիթի շուրջ: Այս մասին հայտնում է պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը, որը Супер Жорик-ին մարմնավորող Միխայիլ Գալուստյանի (Միշա) հետ հումորային տեսանյութ է հրապարակել իր ինտագրամյան էջում, որում ռուսաստանաբակ մեր աստղային հայրենակիցը ցուցադրում է իր հայերենի ու արցախյան բարբառի իմացությունը:

«Բարեւչիկի. բարեւ մատաղ ինիմ, հո՞ւնց ըս: Իսկական հայկական սուրճ խմենք»,- Սոֆիայի հետ հումորային հոլովակում ասում է Միշան:

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am) on

Պրոդյուսերը ինստագրամյան Stories բաժնում նաեւ մի քանի կադր է հրապարակել հայտնի հումորիստի ձայագրման պրոցեսից: Ի դեպ, Супер Жорик-ի նախորդ հիթերը` «Хочу тибя любицца»-ն ու «Золото»-ն YouTube-ում արդեն հավաքել են համապատասխանաբար` 61 միլիոն եւ 29 միլիոն դիտում:

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE