Ազնվամորուց պատրաստված միջոցներ մազերի խնամքի համար

22:17   30 դեկտեմբերի, 2020

Ազնվամորին ամբողջ աշխարհում հայտնի է որպես բուժիչ հատապտուղ, եւ այն աճում է ոչ թե արեւադարձային գոտիներում, այլ մեղմ կլիմայական պայմաններում եւ լինում է ինչպես վայրի, այնպես էլ մշակված։ Հատապտուղը եւ բուժիչ է, եւ համեղ, ու բուժումների ընթացքում մեծ հաճույքով օգտգործվում է, ինչը չի կարելի ասել դեղահաբերի եւ դեղամիջոցների մասին։

Ազնվամորու բաղադրության մեջ առկա են մի շարք կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք շատ կարեւոր ու անհրաժեշտ են ապրելու եւ աշխատելու համար։

Մազերի համար այն ունի բուժիչ, ամրացնող եւ գեղեցիկ տեսք հաղորդող հատկություններ, եւ այդպիսի բաղադրատոմսերից մի քանիսը ներկայացված են այս հոդվածում։

Ազնվամորուց պատրաստված բալզամ

Այս պարզ, բայց օգտակար միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել մազերը լվանալուց հետո, ինչպես սովորական բալզամի դեպքում։ Պետք է վերցնել երեք կամ չորս ճաշի գդալ թարմ հատապտուղ, հարել այն բլենդերի օգնությամբ, եւ ստացված զանգվածը քսել մազերին։ 5 րոպե անց կարելի լվանալ մազերը, բայց ավելի լավ է թողնել 15-25 րոպե եւ հետո նոր լվանալ։

Ազնվամորուց պատրաստված սնուցող դիմակներ

Այսպիսի դիմակները կարող են օգտագործել եւ չոր եւ յուղոտ մազեր ունեցող մարդիկ, բայց առաջինի դեպքում պետք է ավելացնել եւս մեկ բաղադրիչ՝ ձիթապտղի յուղ, իսկ երկրորդի պարագայում՝ կեֆիր կամ բնական յոգուրտ։ 1 ճ.գդ. ավելացվող բաղադրիչին խառնում եք խյուսի տեսք ունեցող 3-4 ճ.գդ. ազնվամորի եւ թողնում դեմքին 20-30 րոպե. այնուհետեւ կարելի է տաք ջրով լվանալ գլուխը։

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE