Disney-ի աստղը, որը սկսել է նկարահանվել մեծերի համար ֆիլմերում, մի քանի օրվա ընթացքում 1 մլն դոլար է վաստակել

12:12   27 օգոստոսի, 2020

Disney-ի ֆիլմերի նախկին աստղ Բելա Թորնը մեկ մլն դոլար է վաստակել OnlyFans կայքում, ուր կարելի է էրոտիկ լուսանկարներ ու տեսանյութեր տեսնել վճարովի բաժանորդագրությամբ, հայտնում է Page Six-ը։

Պոռնո նկարահանել սկսած արտիստը պորտալում ռեկորդ է սահմանել՝ այդքան գումար վաստակելով ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Կայքի ներկայացուցիչը հայտնել է, որ Թորնը բավական ակտիվ է աշխատել անձնական էջի զարգացման վրա եւ շատ է շփվել երկրպագուների հետ։

Bella Thorne attends the LA premiere of Universal Pictures'

Այն մասին, որը աստղը OnlyFans-ում սեփական հաշիվն է ստեղծել, հայտնի է դարձել օգոստոսի 21-ին։ Նրա էջին բաժանորդագրվելը կես տարվա համար 102 դոլար արժե։ Բացի այդ՝ դերասանուհու երկրպագուները կարող են նվերներ մատուցել նրա կողմից կազմված ցանկից, որոնց շարքում են ցանցաճոճ, դոզատոր ալկոհոլային խմիչքների համար եւ սուրբծննդյան խաղալիքներ։

Բելա Թորնը խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ամիտիվիլի սարսափը. արթնացում», «Միամիտը», «Ալեքսանդրը և սարսափելի, մղձավանջային, վատ, շատ վատ օրը» եւ «Խառնվածները»։

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE