Հղի Ջիջի Հադիդի առաջին ֆոտոշարքը

11:07   27 օգոստոսի, 2020

25-ամյա Ջիջի Հադիդը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նախընտրում էր հանրությունից թաքցնել հղիությունը։ Ու թեեւ այն մասին, որ մոդելը երեխայի է սպասում, հայտնի է դարձել այս գարնանը, Ջիջին գրեթե լուսանկարներ չէր հրապարակում։

Джиджи Хадид

Իսկ վերջերս՝ Instagram-ում ուղիղ եթերի ընթացքում, նա խոստովանել է, որ առայժմ չի ցանկանում հրապարակային լինել, սակայն անպայման լուսանկարներ ու տեսանյութեր կհրապարակի։ Եվ կարծես թե այդ ժամանակը եկել է։

Հադիդին իր միկրոբլոգլում սեւ-սպիտակ ֆոտոշարքից միանգամից մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում նկատելիորեն կլորացած որովայնով է։

«Խնամքով պահում եմ այս պահերը։ Գնահատում եմ ամբողջ սերն ու բարի ցանկությունները։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ենք ընկերներիս հետո ստեղծել այս յուրօրինակ կերպարները»,- գրել է Ջիջին՝ նշելով լուսանկարներիչներին ու վիզաժիստներին, որոնք նրան օգնել են անցկացնել նկարահանումը։

Ի դեպ, Ջիջիի երեխայի հայրը նրա ընկերն է՝ երգիր Զեյն Մալիկը։ Արդեն հայտնի է, որ զույգը դուստր կունենա։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE