Նվազագույն շպար. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

10:39   27 օգոստոսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Արփին սեւ հագուստ է կրում։ Նա պարզ սանրվածքով է ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ Արփին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգը, որն ամիսներն առաջ առաջին անգամ ծնող է դարձել, մեղմ գրկախառնված էր։ «Ընտանիք»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Արփին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին արել զույգին։

 



© NEWS.am STYLE