Սիրուշոն Լեհաստանում միջազգային երաժշտական փառատոնի կմասնակցի

11:27   27 օգոստոսի, 2020

Սիրուշոն մեկնել է Լեհաստան, որտեղ հրավիրված է մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնի: Երգչուհին այդ մասին հայտնել է Facebook-յան էջում՝ նշելով, որ այս շրջանում դա անհավանական էր թվում, իրենք էլ չգիտեին, թե ինչ է սպասվում ճանապարհին ու արդյոք իսկապես կստացվեր հասնել Լեհաստան եւ ելույթ ունենալ։

«Բայց լեհական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարեւոր երաժշտական միջոցառումն է: Ճանապարհը, որը պետք է տեւեր 4 ժամ, այս պարագայում տեւելու է 17 ժամ»,- նշել էր երգչուհին։

Ավելի ուշ Սիրուշոն հայտնել է, որ հասել են Ժեշով քաղաք, որտեղ օգոստոսի 28-ին տեղի է ունենալու երաժշտական փառատոնը, որը «բացառիկ է իր տեսակի մեջ, այս շրջանում հավաքել տարբեր երկրների արտիստներին մեկ բեմում իսկապես մեծ խնդիր է». «Հիմա պետք է փորձենք հանգստանալ: Վաղը առավոտյան սկսում ենք փորձեր: Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք եւ քաջալերում էիք մեզ ճանապարհին»,- նշել է նա։



© NEWS.am STYLE