Նման է Ջոլիին. Բրեդ Փիթը սիրահարվել է 27-ամյա մոդելի (ֆոտո)

15:39   27 օգոստոսի, 2020

Ամերիկացի դերասան, միշտ համակրելի Բրեդ Փիթը երջանիկ է նոր հարաբերություններում։ 56-ամյա արտիստի ընտրյալը գերմանացի 27-ամյա մոդել Նիկոլ Պոտրուալսկին է։

«Մի անգամ Հոլիվուդում» սերիալի աստղին սիրելիի հետ նկատել են Լե Կաստեյե օդանավակայանում, ուր նրանք մեկնել են մասնավոր ինքնաթիռով։ Բրեդթը վերնաշապիկ է կրել ու սիրելի գլխարկը, իսկ Նիկոլը՝ կաշվե բաճկոն եւ ծղոտե գլխարկ։ Նրանց պաշտպանիչ դիմակներ էին կրում։

Դերասանն ու մոդելը որոշել են հանգստանալ Ֆրանսիայի հարավում։ Նրանք ենթադրաբար կանգ կառնան Փիթի Շատո Միրավալ կալվածքում, ուր տեղի է ունեցել նրա հարսանիքը Ջոլիի հետ։ Զույգին ճանաչել է պատահական անցորդը։ Ականատեսի խոսքով՝ Նիկոլի կողքին Հոլիվուդի սեքս սիմվոլը սիրահարված դեռահասի տեսք է ունեցել։

«Նրանք համբուրվել են, եւ Բրեդը շատ ուշադիր էր ուղեկցի նկատմամբ։ Նրանք մարդաշատ վայրում են եղել, բայց ոչ ոքից չէին ամաչում։ Նա իսկական գեղեցկուհի է եւ ակնհայտորեն երիտասարդ է Բրեդից»,- Daily Mail-ը փոխանցել է ինսայդերի խոսքերը։

Նիկոլին երկրորդ Անջելինա Ջոլի են անվանել արտաքին նմանության պատճառով։ Նա որպես մոդել աշխատում է արդեն մոտ տաս տարի։ Պոտրուալսկին հաճախ է զարդարում առաջատար ամսագերի շապիկները եւ մասնակցում է նորաձեւության ցուցադրությունների։ Բացի այդ՝ Փիթի սիրելին հինգ լեզվի է տիրապետում եւ մեծացնում է փոքրիկ որդուն։

Լուսանկարները՝ Amy Sussman/Getty Images,

Best Image/Backgrid, Instagram

 



© NEWS.am STYLE