Նոր սկանդալ. Քանյե Ուեսթի դեմ դատական հայց են ներկայացրել

16:35   27 օգոստոսի, 2020

MyChannel Inc ընկերությունը, որը մասնագիտացած է վիդեոտեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում, պնդում է, որ Քանյե Ուեսթն իր աշխատակիցներին ստիպել է արտաժամյա աշխատել Yeezy ապրանքանիշի առաջխացացման եւ Sunday Service-ի ելույթների վրա՝ խոստանալով ընկերությունում տասնյակ մլն դոլարներ ներդնել։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Ընդ որում, MyChannel Inc-ը Yeezy Apparel-ի աշխատանքների վրա սեփական միջոցներից ավելի քան 7 մլն դոլար է ծախսել եւ 10 000 ժամ աշխատանք։ Ռեփերը նաեւ պահանջել է, որ MyChannel Inc-ը գրասենյակը Փենսիլվանիայից Կալաբասաս տեղափոխի՝ իր բնակարանին մոտ։ Իսկ հետո անհայտ պատճառներով իրենց կրկին ստիպել է տեղափոխվել, բայց արդեն Չիկագո։

Դրանից հետո Քանյեն ոչ միայն անհետացել է 6 ամսով եւ ոչինչ չի վճարել, այլեւ գողացել է MyChannel Inc-ի տեխնոլոգիաներից մի քանիսը կիրակի օրերին իր ելույթներին օգտագործելու համար։ Նա MYC-ն անվանափոխել է YZY-ի եւ նրանց գաղափարները ներկայացրել է որպես սեփականը։

Արդյունքում MyChannel Inc-ը Քանյեի դեմ հայց է ներկայացրել աշխատակիցների գումարն ամբողջությամբ չվճարելու ու իրենց տեխնոլոգիան կրկնօրինակելու միջոցով չբարձրաձայնելու համաձայնությունը խախտելու համար։ Ռեփերն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել մեղադրանքները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ TMZ, Daily Mail, Getty Images

 



© NEWS.am STYLE