Անկեղծ լուսանկար․ Սելենա Գոմեսը՝ ոճային բիկինիով

17:18   27 օգոստոսի, 2020

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսն այս տարվա ընթացքում առաջին անգամ անկեղծ լուսանկար է հրապարակել Instagram-ում։

Գեղեցկուհին կարմիր-սպիտակ բիկինի է կրում, սպիտակ գլխարկ եւ նույն երանգի ձեռնոց։

Լուսանկարը կադր է նրա նոր՝ «Ice Cream» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումներից, որը ձայնագրվել է հարավկորեական «Blackpink» խմբի հետ։ «Հատուկ առաքում։ «Ice Cream» երգն ու տեսահոլովակը կթողարկվեն օգոստոսի 28-ին»,- հրապարակումը մակագրել է նա, որն ավելի քան 6,5 մլն լայք է հավաքել։

«Աստված իմ, Սելենա, այնքան կրքոտ ես», «Իդեալական», «Աստված իմ, դու հեքիաթային տեսք ունես», «Չեմ կարող համբերել», «Հազվագյուտ գեղեցկուհի եւ ամենահիասքանչ կին»,- մեկնաբանել են հետեւորդները։

Գլխավոր լուսանկարը՝ Richard Shotwell/Invision/AP



© NEWS.am STYLE